«Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից Խորենացի փողոցում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ներխուժելու 9-րդ օրը ՊՊԾ գնդին հարող տարածքում կազմակերպվել է հանրահավաք, որն ավարտվեց երթով։
Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամները արդեն շուրջ 48 ժամ չունեն կապ, էլեկտրականություն, սնունդ ու բժշկական ծառայություն՝ Խորենացի փողոցում հայտարարեց «Հիմնադիր Խորհրդարան»-ի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը:
Մեկ շաբաթից ավելի է, ինչ Խորենացու փողոցում տեղակայված ՊՊԾ գնդում լարված իրավիճակը շարունակվում է։ Երեկ իշխանությունները, կարծես, գործուն քայլեր էին արդեն ձեռնարկել։
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ շարունակում է միջոցներ ձեռնարկել Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը զավթած խմբի կողմից հուլիսի 23-ին «միակողմանիորեն դադարեցված բանակցային գործընթացը» վերականգնելու համար:
Ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբի անդամներին դիմել հետևյալ կոչով.
«2016թ. հուլիսի 17-ից մինչև օրս զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զավթման ընթացքում, ըստ այս պահին առկա նախնական տվյալների, կատարվել են առնվազն հետևյալ հանցանքները.
«Գարունը» գրական-գեղարվեստական, հասարակական ամսագրի առաջիկա համարը լույս կտեսնի սեպտեմբերին և նվիրված կլինի ՀՀ անկախության 25-ամյակին: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Գարունը»-ի նորանշանակ խմբագիր ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...